• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը VietJet ընկերության նախագահի կոմերցիոն գծով տեղակալ Նգույեն Թան Սոնի հետ:

28 հունիսի, 2023
ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը VietJet ընկերության նախագահի կոմերցիոն գծով տեղակալ Նգույեն Թան Սոնի հետ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հունիսի 28-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը Հո Շի Մին կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց VietJet ընկերության նախագահի կոմերցիոն գծով տեղակալ Նգույեն Թան Սոնի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Հայաստանի և Վիետնամի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հեռանկարներն, ինչպես նաև զբոսաշրջության, առևտրային փոխադրումների, մշակութային, համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը:

Դեսպան Կաժոյանը ներկայացրեց դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ երկրներ իրականացվող չվերթների, Երևան ժամանող ու մեկնող ավիաընկերությունների, ինչպես նաև հայկական ավիափոխադրողների մասին տեղեկատվությունը:

Զրուցակիցները երկուստեք կարևորեցին Վիետնամից Հայաստան ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը` հույս հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների միջև առևտրա-տնտեսական և զբոսաշրջության ոլորտների հետագա զարգացմանը և երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների աճին:

Պարոն Սոնն ընդգծեց, որ VietJet-ը միայն ընթացիկ տարում ընդարձակելու է իր ավիապարկն ավելի քան 30 Airbus A321neo և ավելի քան 10 Airbus A330 նոր ինքնաթիռներով: Վերջիններս հնարավորոթյուն կստեղծեն կատարել ուղիղ չվերթներ Հանոյից կամ Հոշիմինից Երևան:

VietJet ընկերության կոմերցիոն գծով նախագահի տեղակալ պարոն Նգույեն Թան Սոնի հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և ՀՀ դեսպանի օգնական տիկին Նգույեն Տան Տամը, իսկ վիետնական կողմից՝ VietJet ընկերության կոմերցիոն տնօրեն պարոն Հա Նանգ Վիետը, կոմերցիոն տնօրենի տեղակալ, ցանցային պլանավորման և եկամուտների կառավարման վարչության պետ պարոն Վիետ Ֆամը և այլ պաշտոնյաներ ու փորձագետներ:

Հանդիպման ավարտին VietJet ընկերության կոմերցիոն գծով նախագահի տեղակալ պարոն Նգույեն Թան Սոնն ուղեկցեց դեսպան Կաժոյանին ընկերության վարչական, տեխնիկական ու թռիչքերի կառավարման բաժանմունքներով՝ ներկայացնելով չվերթների կազմակերպման ու կառավարման ամբողջ համակարգը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: